Գյումրին նշեց իր օրը
Սեպտեմբերի 30-ին Գյումրու տոնն է։ Այս տարի էլ քաղաքը տոնական էր, հյուրերի պակաս էլ, կարծես թե, չի զգացվել։
Մարզպետարանի պաշտոնական էջի փոխանցմամբ, տոնակատարությանը մասնակցել են առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Շիրակի մարզպետը, Գյումրու, Վանաձորի քաղաքապետաները , հյուրեր հանրապետության տարբեր բնակավայրերից:
Տոնական տաղավարներում գյումերցի վարպետները ներկայացնում էին Գյումրու մշակույթը, արվեստը, ուտեստները, իրենց ձեռքի աշխատանքները, իրենց գործի նրբություններն ու գաղտնիքները։
Տաղանդդ անսպառ Գյումրի պաստառին ներկները թողել են իրենց բարեմաղթանքներն ու ցանկությունները։