Թբիլիսիում սպանել են 25-ամյա քաղաքացիական ակտիվիստի
Թբիլիսիի 25-ամյա բնակիչ Վիտալի Սապարովը մահացել է արյունոտ կռվի հեռևանքով։ Գրուզիա-օնլայնի հաղորդմամբ, երեկ գիշեր փողոցում տեղի ունեցած կռվի ժամանակ երիտասարդը դանակի մի քանի հարված է ստացել։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։
Կռվին մասնակցել է մի քանի մարդ։ Այն սկսվել է սրճարանում, որը շարունակվել է փողոցում։ Կռվի ժամանակ վիրավորվել է նաև Սապարովի ընկերը։ Ներկա պահին նա հիվանդանոցում է, վիճակը՝ ծանր։
Վիտալի Սապարովն աշխատում էր ոչ կառավարական կազմակերպությունում, որը զբաղվում է մարդու իրավունքների ոլորտում իրավիճակի բարելավման ուղղությամբ՝ կենտրոնանալով Եվրոպայում ռասիզմի, քսենոֆոբիայի և անհանդուրժողականության վրա։
ԶԼՄ-ների տվյալներով, Սապարովին վիրավորած մարդուն ֆիքսել են տեսախցիկները, սակայն ոստիկանությունը դեռ որևէ մեկին չի ձերբակալել։ ՆԳՆ-ն շարունակում է «դիտավորյալ սպանություն» հոդվածով հետաքննությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում