Իրանը օդային հարվածներ է հասցրել Սիրիային
Իրանի զինվորականները հրթիռակոծել են Սիրիայում Եփրատ գետի արևելյան ափին գտնվող տարածքները, հաղորդել է Press TV հեռուստաալիքը։ Հրթիռակոծման նպատակը, զինվորականների խոսքերով, դարձել են այն օբյեկտները, որտեղ գտնվում են Ահվազ քաղաքում սեպտեմբերյան ահաբեկչության կազմակերպիչները։
Հարվածների հետևանքով «մեծ թվով ահաբեկիչներ են սպանվել ու վիրավորվել»,-պնդում են զինվորականները։ Տուժածների ու զոհերի ճշգրիտ թիվ չի հաղորդվում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին զինվորական համազգեստով 4 անձինք կրակ էին բացել զինվորական շքերթը դիտող մարդկանց ուղղությամբ։ Կրակոցները շարունակվել էին 10 րոպե, որից արդյունքում սպանվեց 29 մարդ, մոտ 53 մարդ վիրավորվեց։