Ռոման Պոլանսկին ֆիլմ է նկարահանում անմեղ դատապարտվածի մասին
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին նկարահանում է նոր ֆիլմ՝ հիմնված անմեղ դատապարտված Ալֆրեդ Դրեյֆուսի պատմության վրա։ Գազետա.ռու կայքը, հղում անելով The Hollywood Reporter-ին, գրում է, որ դա կլինի առաջին ֆիլմը, որը Պոլանսկին կնկարահանի #MeToo շարժման և ոտնձգությունների դեմ պայքարի ժամանակ, և ֆիլմն արդեն համարում են արտահայտություն:
Ֆրանսիական գլխավոր շտաբի զինծառայողները Դրեյֆուսին դատապարտել են ցմահ բանտարկության 1894 թվականին, երբ հայտնաբերել են, որ նա իբր Գերմանիային է փոխանցել գաղտնի փաստաթղթեր: Ավելի ուշ պարզվել է, որ Դրեյֆուսի դեմ ապացույցները կեղծված են: Երկարատև դատավարությունից հետո Ալֆրեդ Դրեյֆուսն արդարացվել է:
Ալֆրեդ Դրեյֆուսին մարմնավորելու է Լուի Գարրելը։ Նրա հակառակորդը մեղադրող կողմից Ժան Դյուժարդեն։
Ռոման Պոլանսկին ինքը՝ ամերիկյան օրենքով համարվում է հանցագործ։ Նա չի վերադարձել ԱՄՆ այն բանից հետո, երբ նրան մեղադրանք է առաջադրվել 1977 թվականին 13-ամյա աղջկա բռնաբարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ռոման Պոլանսկին և Բիլ Կոսբին հեռացվել են ամերիկյան կինոակադեմայից
- Ֆրանսիայում ֆեմինիստները բողոքի ակցիա են արել ռեժիսոր Պոլանսկու դեմ
- Ռոման Պոլանսկին ցանկանում է վերադառնալ ԱՄՆ