Փողոց դուրս գալով պառլամենտ չեն ձևավորում. Վահրամ Բաղդասարյան
«Ես բոլոր հանդիպումներից միշտ գոհ եմ լինում, ինչպես նաև այս հանդիպումից։ Սա, կարելի է ասել, առաջին ռաունդն է մեր հանդիպման։ Հանդիպումները կլինի շարունակական»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե գո՞հ եք հանդիպումից։
Նա նշեց, որ իրենք հանդիպել էին ապագա բանակցությունների համար պայմանավորվածություններ ձեռք բերելու համար, թե ինչ ֆորմատով հանդիպումները կշարունակեն ապագայում և այդ պայմանավորվածությունները ձեռք են բերել, որոնք գնահատում է դրական, նորմալ։
Հարցին, թե ՀՀԿ-ն դիրքորոշումը ո՞րն է՝ պետք է սահմանադրական փոփոխությունների ճանապարհով գնալ ԱԺ լուծարման, թե վարչապետի հրաժարականի ճանապարհով, Վ. Բաղդասարյանն ասաց. «Սահմանադրական ճանապարհով»։
Պատասխանելով հարցին, թե կո՞ղմ եք սահմանադրական փոփոխություններին, նա ասաց. «Եթե լինեն անհրաժեշտություններ, ցանկացած փոփոխության, որը միտված կլինի մեր երկրի զարգացմանը, մենք դրան կողմ չենք կարող չլինել»։
Վ. Բաղդասարյանն ասաց, որ ընտրությունների շուտափույթ կազմակերպման դեպքում քաղաքական ուժերը հնարավորություն չեն ունենա նախապատրաստվելու. «Պետք է քննարկենք Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, դրանք կյանքի բերելուց հետո պետք է ժամանակ տրվի, որպեսզի քաղաքական ուժերը նախապատրաստվեն նոր ընտրությունների։ Իսկ նոր ընտրությունները, եթե քաղաքական ուժերի քննարկումների արդյունքում կլինի անհրաժեշտություն, բնականաբար, պետք է գնանք այդ ճանապարհով»։
Հարցին, թե մտավախություն չունե՞ք, որ ժողովուրդն էլի դուրս կգա փողոց, Վ. Բաղդասարյանն ասաց. «Այդ ամբողջ պատասխանատվությունն իշխանությանն է»։
Ինչ վերաբերում է ՀՀԿ քայլերին՝ հնարավո՞ր է փողոց դուրս գալ, հանրահավաքներ, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Նախապատրաստվել ընտրություններին։ Փողոց դուրս գալով պառլամենտ չեն ձևավորում»։
Նա նաև նշեց, որ ժամանակ է պետք, որպեսզի ոչ թե ոգևորության արդյունքում ձևավորվի պառլամենտ, այլ ճիշտ գնահատականների արդյունքում։
«Պետք է շարժվենք այն ուղղությամբ, թե որ պարագայում մենք կունենանք պառլամենտ, որն իրոք կարտացոլի իրական քաղաքական դաշտը, որը միտված կլինի ապագայի զարգացմանը»։
Հարակից հրապարակումներ`
- Պայմանավորվեցինք, որ պետք է բանակցային գործընթաց սկսվի. Փաշինյանը՝ Բաղդասարյանի հետ հանդիպման մասին
- Ո՞ւր ենք գնում մենք` դեպի դիկտատուրա՞, թե՞ դեպի Նիկոլ Փաշինյանի պաշտանմունք. Շարմազանով
- Բանակցություններին կմասնակցենք. Դավիթ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան