ՔՊ-ն նպատակահարմար չի գտնում սատարելու Սասուն Միքայելյանի որդու թեկնածությունը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Հրազդանի քաղաքապետի ընտրություններում չի սատարելու Սասուն Միքայելյանի որդու թեկնածությունը։
«Հրազդանում սպասվող քաղաքապետի արտահերթ ընտրություններում ինքնաառաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սևակ Միքայելյանը։
Թույլ տվեք նշել, որ Քաղաքացիական պայմանագիրը նպատակահարմար չի գտնում պաշտպանել վերջինիս թեկնածությունը և ընտրություններին թեկնածու չի առաջադրելու։
Հաջողություն ենք մաղթում Հրազդանի ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին»,-այս մասին հայտարարել է կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը։
Հիշեցնենք, որ Հրազդանում քաղաքապետի 5 թեկնածու է առաջադրվել։ Արտահերթ ընտրությունը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին։
Հարակից հրապարակումներ`
- Հրազդանում Սասուն Միքայելյանի որդին չորս մրցակից ունի
- Կսատարի՞ ՔՊ-ն Սասուն Միքայելյանի՝ Հրազդանի քաղաքապետի պաշտոնում ինքնաառաջադրված որդուն