Ամերիկյան հեռուստաալիքն արգելել է Քանյե Ուեսթին աջակցություն հայտնել Թրամփին
Ամերիկյան Saturday Night Live հեռուստաշոուն, որը հեռարձակվում է NBC հեռուստաալիքով, կտրել է ռեփեր Քանյե Ուեսթի մենախոսությունը, որտեղ նա հայտարարում է, որ աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով The Independent-ին։
«Դուք տեսել եք, թե ինչպես են նրանք ծիծաղում ինձ վրա։ Դուք լսել եք, թե ինչպես են նրանք բղավում ինձ վրա։ Նրանք հետապնդում են ինձ։ Նրանք հետապնդում են ինձ կուլիսների հետևում։ «Ինչպե՞ս կարող է քեզ դուր գալ Թրամփը, նա ռասիստ է», հայտարարում ենք նրանք։ Եթե ինձ անհանգստացներ ռասիզմը, ես վաղուց հեռացած կլինեի Ամերիկայից»,- ասում է ռեփերը կտրված հատվածում, որն ավելի ուշ Թվիթերում տեղադրել է պրոդյուսեր Մայք Դիանը։
Ռեփերը քաղաքական դիրքորոշում է հայտնել՝ կրելով գլխարկ MAGA գրությամբ, որը Թրամփի նախընտրական արշավի ժամանակ է օգտագործվել՝ Make America Great Again։ Տեսանյութում արձանագրված է, որ նրա խոսքից հետո դահլիճից լսվում են դժգոհություն արտահայտող բղավոցներ։
ԱՄՆ առաջնորդն աջակցել է ռեփերին՝ իր Թվիթերում քննադատելով շոուն։ Թրամփը նշել է, որ վաղուց չի նայում ծրագիրը, քանի որ այլևս զվարճալի չէ և հմտորեն ստեղծված չէ։ Նրա կարծիքով, Saturday Night Live դեմոկրատների համար դարձել է քաղաքական գովազդ։
Հարակից հրապարակումներ`
- Քանյե Ուեսթը մտադիր է պայքարել նախագահի պաշտոնի համար
- ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել Քանյե Ուեսթին
- Սպիտակ տունը՝ Քանյե Ուեսթի նախագահ դառնալու մտադրության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան