Ես Ազնավուրին հրավիրել էի Երևան մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին հրավիրել էր Երևան` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, որի շրջանակներում նա պետք է երգեր: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Ես նրան հրավիրել է Երևան Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին մասնակցելու, որի շրջանակներում նա պետք է երգեր: Ֆրանսիայի ժողովուրդը կիսում է հայ ժողովրդի վիշտը»,- գրել է Ֆրանսիայի նախագահը:
Մեկ այլ գրառումով էլ Մակրոնն Ազնավուրի մասին ասել է. «Մինչև հոգու խորքը ֆրանսիացի, ով սերտ կապված էր իր հայկական արմատներին և ճանաչված ողջ աշխարհում»:
Հարակից հրապարակումներ`
- Շառլ Ազնավուրը մարմնավորում էր կապը մեր երկու երկրների միջև. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն
- Հարգանքի տուրք մեծանուն շանսոնյեի հիշատակին՝ Ազնավուրի հրապարակում
- Ազնավուրի մահը համամարդկային կորուստ է. Վարչապետ
- Մահացել է Շառլ Ազնավուրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան