Թրամփը հայտարարել է, որ ինքն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդը «սիրահարվել են միմյանց»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր՝ նախագահ ընտրվելուց հետո Վաշինգտոնի և Փհենյանի միջև հարաբերությունները լավացել են, նաև կատակել է, որ ինքը և ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ընը «սիրահարվել են միմյանց»։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ԱՄՆ նախագահն ասել է Արևմտյան Վիրջինիայում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ։
«Հյուսիսային Կորեայի հետ հիանալի հարաբերություններ ունենք։ Երբ ես նախագահի պաշտոնը զբաղեցրեցի, ես շատ կոշտ դիրքորոշում էի որդեգրել Փհենյանի նկատմամբ։ Հիմա մենք հիանալի հարաբերություններ ունեն, տեսնենք՝ ինչ կլինի ապագայում։
Սկզբում ես շատ կոպիտ էի, ինչպես և նա, այնուհետև մենք սկսեցինք քննարկումները։ Հետո մենք սիրահարվեցինք միմյանց: Ճիշտ է, նա ինձ գրում էր հիանալի նամակներ։ Մենք սիրահարվեցինք միմյանց»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ ամերիկյան ԶԼՄ-ներն այս բառերի համար իրեն կհամարեն «ոչ կոպետենտ»։
2018 թվականի հունիսի 12-ին Սինգապուրում պատմության մեջ առաջին անգամ հանդիպել են ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի նախագահները։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան