Հայաստանի շախմատիստուհիները լավագույն եռյակում են
Բաթումիում անցկացվող շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր` հոկտեմբերի 1-ին նշանակված են 7-րդ տուրի պարտիաները: ՀԱՕԿ լրատվական բաժնից հայտնում են, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Բելառուսի, իսկ կանանցը` ԱՄՆ-ի թիմի հետ:
Նախորդ` 6-րդ տուրում տղամարդկանց մեր ընտրանին 3,5:0,5 հաշվով հաղթել է Մակեդոնիայի պատվիրակներին և 10 միավորով բաժանում է 4-13-րդ տեղերը: Կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել ռուսների նկատմամբ: Մեր շախմատիստուհիները վաստակել են 11 միավոր և ԱՄՆ-ի ու Վրաստանի հավաքականների հետ գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի է խաղացել Չինաստանի հետ
- Հայաստանի շախմատի հավաքականը կրել է առաջին պարտությունը
- Հայաստանի տղամարդկանց հավաքականն այսօր կմրցի ադրբեջանցիների հետ
- Օլիմպիադայի 3-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Թուրքիային
- Շախմատի Հայաստանի հավաքականները տոնել են 2-րդ հաղթանակը Օլիմպիադայում