Մարզպետի տեղակալը կպայքարի քաղաքապետ դառնալու համար
Սյունիքի մարզկենտրոն Կապանի քաղաքապետի արտահերթ ընտրություններում առաջադրվել է 4 թեկնածու՝ երեքն անկուսակցական են, մեկը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ ԿԸՀ պաշտոնական կայքի հաղորդմամբ, բոլոր թեկնածուներն ինքնաառաջադրված են։
Քաղաքապետ դառնալու ցանկություն է հայտնել ու ընտրապայքարին մասնակցության հայտ է ներկայացրել Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը։ 26-ամյա կուսակցականը փոխմարզպետ է նշանակվել հունիսի 27-ին։
Թեկնածուներից Էդգար Հովհաննիսյանը «Կապանի ԼՀԿ» ընկերության իրավաբանական բաժնի պետն է, Արմեն Ղազարյանը՝ «Արկ» բնապահպանական կազմակերպության ծրագրերի ղեկավարը, Գևորգ Փարսյանը «Ռազ-Բիլդինգ» ՍՊԸ-ւ գլխավոր տնօրենը։
Հիշեցնենք, որ Կապանում արտահերթ ընտրություններ են անցկացվում այն բանից հետո, երբ հունիսին հրաժարական տվեց քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը։
Հոկտեմբերի 21-ին հանրապետության 25 համայնքում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ։ Այդ համայնքներն են՝
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Ղահրամանյանը նշանակվել է Կապանի քաղաքապետի պաշտոնակատար
- Կապանի քաղաքապետը հրաժարական է տվել
- Կապանի քաղաքապետարանում 3.6 մլն դրամի յուրացման դեպք է բացահայտվել
- Կապանի քաղաքապետը չի պատրաստվում հրաժարական տալ