Մինչև տարեվերջ հրատապ ընտրություններ անցկացնելը տեխնիկապես դժվար է, բայց հնարավոր. Գևորգ Պետրոսյան
«Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում հայտնաբերվել են կրկնաքվեարկություններ։ Հիմա նույն բաներն անենք համապետական մակարդակով ընտրություններո՞ւմ։ Եթե նույն թերությունները կրկնելու վտանգը միանգամայն իրական է, ապա որն է տրամաբանությունը ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացնել անպայման գալիք երկու ամսում։ Թող լինի չորս ամսում, վեց ամսում, այսինքն՝ մենք դեմ չենք որևէ ընտրության։ ԲՀԿ-ն երբեք ժողովրդի կողքից չի փախել և ժողովրդի հետ առերեսվելու խնդիր չունի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Եթե անում եք արտահերթ, արեք, լավ եք անում, ձեր իրավունքն է, բայց այն մակարդակով, որ նախկին խատումները նորից չկրկնվեն։ Այս պահն, քանի դեռ չկա վարչապետի կողմից ներկայացված տեքստ, ես ավելորդ եմ համարում հավանական դրույթների մասին դատողություններ անել։ Գործող իրավակարգավորումն այն է, որ միայն վարչապետի հրաժարականով կարող են կազմակերպվել արտահերթ ԱԺ ընտրություններ, գործող իրավակարգավորումն ԱԺ ինքնալուծարում չի նախատեսում»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ իրենց խմբակցության հետ թեմայի շուրքջ քննարկումների մասին ինքը տեղեկություններ չունի։
Գևորգ Պետրոսյանը շեշտեց, որ իր անձնական կարծիքով, Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու սոցիալական պահանջը հասունացած չէ։ Նա միաժամանակ տեղեկացրեց, որ իրենց խմբակցությունը սահմանադրական փոփոխությոունների տեքստ դեռևս չի ստացել։
«Իմ կարծիքով, եթե խնդիր են դնում մինչև տարեվերջ հրատապ ընտրություններ անցկացնել, տեխնիկապես դժվար է, բայց հնարավոր։ Միաժամանակ, պետք է հիշել նաև հանրային իրազեկման մասին։ Ես այստեղ տեսնում եմ հանրային իրազեկման շահը վնասելու հնարավորություն, որովհետև ինչպե՞ս կարելի է սահմանադրական փոփոխություններ կատարել և այդ տեքստը պարփակել ԱԺ-կառավարություն պատերի տիրույթում։ Ժովուրդը չիմանա՞, իր իսկ ընդունած Սահմանադրության հետ ինչպես են վարվում իր իսկ ընտրած մարմինները»,- ասաց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ վարչապետն այսօր կհանդիպի ՀՀԿ խմբակցության ղեկավարին՝ քննարկելու ԱԺ արտահերթ ընտրությունների հարցը. Լենա Նազարյան
- Խորհրդարանը ցրելու հարցում վարչապետը մեր աջակցությունն ունի. Էդմոն Մարուքյան
- Փաշինյան. Առաջիկայում քննարկելու եմ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին