ՀՀ վարչապետն այսօր կհանդիպի ՀՀԿ խմբակցության ղեկավարին՝ քննարկելու ԱԺ արտահերթ ընտրությունների հարցը. Լենա Նազարյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կհանդիպի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ, որպեսզի քննարկի խորհրդարանը լուծարելու և ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը։ Լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։
Նա, սակայն, հանդիպման տեղի և ժամի վերաբերյալ տեղեկություններ չհաղորդեց։
Նշենք, որ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների հետ հանդիպման ժամանակացույցը դեռևս պարզ չէ։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատգամավորներներ Էդմոն Մարուքյանը և Գևորգ Պետրոսյանը հայտարարել էին, որ պայմանավորվածություններ այս առումով առայժմ չկան։
Հարակից հրապարակումներ`
- Խորհրդարանը ցրելու հարցում վարչապետը մեր աջակցությունն ունի. Էդմոն Մարուքյան
- Պատրաստ ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ քննարկումներին. Վահե Էնֆիաջյան
- Ստեղծված վիճակը ավտորիտար ճանապարհ գնալու տեսանկյունից խիստ վտանգավոր է. քաղաքագետ
- Փաշինյան. Առաջիկայում քննարկելու եմ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան