Հրազդանում Սասուն Միքայելյանի որդին չորս մրցակից ունի
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում հոկտեմբերի 21-ին արտահերթ ընտրություններ են անցկացվելու։ ԿԸՀ պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, առաջադրված է քաղաքապետի հինգ թեկնածու։ Նրանք բոլորն էլ ինքնաառաջադրված են։ Ի դեպ, ընտրապայքարին չի մասնակցում Հրազդանի քաղաքապետի պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանը։
Թեկնածուներից մեկը ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին է։ Սևակ Միքայելյանը «քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Նա աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում։
Մրցակից չորս թեկնածուներն էլ անկուսակցական են։ Գագիկ Աթասյանի, Դավիթ Քոչարյանի աշխատանքի, զբաղվածության վերաբերյալ տվյալներ չկան։
Մանվել Պողոսյանն աշխատում է «Հրազդանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀԱՈԿ-ում, Լևոն Ստեփանյանը «Մայ Քորնր» ՍՊԸ հիմնադիր-տնօրենն է։
Հիշեցնենք, որ Հրազդանում արտահերթ ընտրություններ նշանակվեցին այն բանից հետո, երբ քաղաքապետ Արամ Դանիելյանը հունիսի 25-ին հրաժարական ներկայացրեց։ Հոկտեմբերի 21-ի արտահերթ ընտրություններում քաղաքապետ են ընտրելու նաև Արմավիրում, Էջմիածնում, Կապանում, ընդհանուր առմամբ այդ օրը արտահերթ ընտրություններ են անցկացվելու 25 համայնքներում։
Հարակից հրապարակումներ`
- Կսատարի՞ ՔՊ-ն Սասուն Միքայելյանի՝ Հրազդանի քաղաքապետի պաշտոնում ինքնաառաջադրված որդուն
- «Հրապարակ». Սասուն Միքայելյանը Հրազդանի տարածաշրջանում «ձիու վրա» է և որոշել է ռևանշ վերցնել
- Հրազդանում էլ քաղաքապետ կընտրեն հոկտեմբերի 21-ին
- Հրազդանի քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել
- Սպասելի հրաժարական էր. Կոտայքի մարզպետը՝ Հրազդանի քաղաքապետի հրաժարականի մասին
- Հրազդանի քաղաքապետը պաշտոնապես հրաժարական տվեց