Խորհրդարանը ցրելու բոլոր սցենարներին աջակցում ենք. Էդմոն Մարուքյան
«Երկրում ըստ էության ընդդիմություն չունենք, կունենանք, երբ կկազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ շեշտելով որ իրենք երբեք չեն ասել, որ հեղափոխություն արած ուժ են, ընդամենն ասել են, որ աջակցում են հեղափոխությանը։
«Խորհրդարանը ցրելու բոլոր սցենարներին աջակցում ենք, բայց չգիտենք՝ որ սցենարն է ներկայացվելու։ Տարեվերջի ժամկետը տեխնիկական, կազմակերպչական պահերով չգիտեմ ինչպես կլինի, բայց եթե բոլոր հանգամանքները երաշխավորվեն, որևէ խնդիր չենք տեսնի», - միաժամանակ ասաց Մարուքյանը:
Դիտարկմանն արդյոք «Ելք» խմբակցության հետ կա՞ պայմանավորվածություն վարչապետի հետ հանդիպելու և արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը քննարկելու մասին՝ Մարուքյանը նշեց, որ իրենց դեռևս այդ հարցով չեն դիմել:
Անդրադառնալով արտահերթ խորհդարանական ընտրությունների անցկացման դեպքում իրենց հնարավորություններին՝ Էդմոն Մարուքյանը նշեց. «Մենք պատրաստ ենք, որովհետև մենք այս պահին գոնե Երևանի մասշտաբով արձանագրել ենք, որ երրորդն ենք, հետևաբար, եթե վաղը լինի ընտրություններ, մենք կարող է երրորդից դառնանք երկրոդը, բայց մյուս ուժերի համար չեմ կարող երաշխավորել»:
Հացին՝ հնարավո՞ր է դեկտեմբերին կազմակերպել արտահերթ ընտրություններ և այդ ժամանակահատվածում հասցնել նոր օրենսգիրք փոխել, պատգամավորը նկատեց, որ այդտեղ խնդիր կա, որովհետև եթե ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի մինչև դա, պետք է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանանք, որը ժամանակատար գործընթաց է։
«Իսկ եթե ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին, ապա հավանաբար դրանք պետք է հին օրենսգրքով անցկացվեն»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան-Բաղդասարյան հանդիպման մեջ արտառոց ոչինչ չկա. Արմեն Աշոտյան
- ՀՀ վարչապետն այսօր կհանդիպի ՀՀԿ խմբակցության ղեկավարին՝ քննարկելու ԱԺ արտահերթ ընտրությունների հարցը. Լենա Նազարյան
- Փաշինյան. Առաջիկայում քննարկելու եմ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան