Շառլ Ազնավուրը մարմնավորում էր կապը մեր երկու երկրների միջև. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն
«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ցնցված է ստանալով Շառլ Ազնավուրի
մահվան գույժը»,- այս մասին ասված է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան ցավակցական ուղերձում։
«Յուրաքանչյուր ֆրանսիացու և յուրաքանչյուր հայի համար Շառլ Ազնավուրը
մարմնավորում էր կապը մեր երկու երկրների միջև:
Ամենածանր պահերին Շառլ Ազնավուրը մոբիլիզացրել էր Ֆրանսիան ի նշան զորակցության Հայաստանին և օժանդակել բազում կապերի հաստատմանը մեր երկրների միջև:
Նրա արվեստը նվաճեց բոլոր սերունդներին, իսկ երգերը սահմաններ հատեցին հասանելի դարձնելով ֆրանսերեն լեզուն բոլորի համար: Նրա երգերի բառերը և պեոզիան
կշարունակեն ուղեկցել մեզ:
Դեսպանությունն իր ցավակցություններն է հայտնում նրա ընտանիքին և մերձավորներին
և այսօրվանից իսկ միանում նրա հիշատակին մատուցվող հարգքնքի տուրքին»,- նշված է ուղերձում։
Հարակից հրապարակումներ`
- Հարգանքի տուրք մեծանուն շանսոնյեի հիշատակին՝ Ազնավուրի հրապարակում
- Ազնավուրի մահը համամարդկային կորուստ է. Վարչապետ
- Մահացել է Շառլ Ազնավուրը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին