Ազնավուրն աշխարհից մեծ էր. Զոհրապ Մնացականյան
«Շառլ Ազնավուրի կորուստը մեծ է մեզ համար որպես հայի, ֆրանսիայի համար՝ որպես Ֆրանսիայի զավակի։ Վստահ եմ, որ Ազնավուրն աշխարհից մեծ էր, կորուստ է ողջ աշխարհի համար»,- Երևանում՝ Շառլ Ազնավուրի հրապարակում լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանը։
Նրան բնութագրեց որպես կյանք սիրող, աշխարհ սիրող, մարդուն սիրող մարդու։
«Շատ պարզ մարդ էր իր մտքերի մեջ, արտահայտություններում, հանգիստ էր իր հանդեպ ու իր շրջապատի հանդեպ»,- ասաց Զ. Մնացականյանը։
Նա նշեց, որ պատիվ ունեցել է տարբեր առիթներով հանդիպել շանսոնյեի հետ։ Նախարարը հիշեց, որ 2016 թվականին Նյու Յորքում ներկա է եղել նրա համերգին ով, լինելով 92 տարեկան, երկու ժամ կարողացել է էներգիայի մեջ պահել 5000 հոգանոց դահլիճ»։
Զ. Մնացականյանը մի դրվագ հիշեց. «Ժնևում երիտասարդ դեսպան էի։ Մտնում էի ՄԱԿ, մեքենան երբ որ կանգնեց դարպասների առջև, անվտանգության աշխատողներից մեկը հարցրեց՝ ներողություն, պարոն դեսպան, նախկինում չէինք հանդիպել, նո՞ր եք, չէի՞ք ասի, որ երկրից եք։ Ասացի, որ Հայաստանի դեսպանն եմ։ Ասաց՝ «օ՜, Հայաստան, Շառլ Ազնավուր։ Այստեղ կարող եք միշտ մտնել առանց որևէ խոչընդոտի»։ Այս դրվագը ցույց է տալիս, թե ինչ նշանակություն ունի Շառլ Ազնավուրի փոխկապակցվածությունը մեր երկրի հետ։
Ինչքան Ֆրանսիայի ժողովրդի զավակն էր, այնքան հայ ժողովրդի զավակն էր, երբեք չէր պահում դա, կիսվում էր մեծ ոգով»։
Հարակից հրապարակումներ`
- Հոգելույս Շարլ Ազնավուրը մեզ թողեց իր վառ կերպարը, հիասքանչ երգերը, սերն ու բարությունը. Գարեգին Երկրորդ
- Շառլ Ազնավուրը մշտապես կմնա մեր սրտերում. Հենրիխ Մխիթարյան
- Ազնավուրի հուղարկավորությանը Հայաստանում կհայտարարվի սգո օր. ՀՀ վարչապետ
- Ծաղիկներ և մոմավառություն՝ Շառլ Ազնավուրի հրապարակում
- Ռուսական առաջին ալիքը փոխել է ծրագիրն Ազնավուրի մահվան պատճառով
- Ես Ազնավուրին հրավիրել էի Երևան մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին. Մակրոն
- Շառլ Ազնավուրը մարմնավորում էր կապը մեր երկու երկրների միջև. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն
- Հարգանքի տուրք մեծանուն շանսոնյեի հիշատակին՝ Ազնավուրի հրապարակում
- Ազնավուրի մահը համամարդկային կորուստ է. Վարչապետ
- Մահացել է Շառլ Ազնավուրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան