Ժոզե Մոուրինյոն վստահ է, որ չի հեռացվի ՄՅՈՒ-ից
«Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վստահություն է հայտնել, որ չի հեռացվի թիմից։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին նա ասել է «Վալենսիայի» հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում։
Բայց նա չի հաստատել, որ հանդիպել է «Մանչեսթր Յունայթեդի» գործադիր տնօրենի հետ սեպտեմբերի 29-ին «Ուեսթ Հեմի»-ի հետ խաղում պարտվելուց հետո՝ քննարկելու ակումբում իր ապագայի հարցը։
«Ես չեմ պատրաստվում ձեզ պատասխանել։ Դա յուրաքանչյուրիս անձնական գործն է»,- ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անգլիական ակումբի ղեկավարությունը բանակցում է Զինեդին Զիդանի հետ՝ «Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում հնարավոր նշանակման վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- Զիդանը ցանկանում է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»
- «Մանչեսթեր Յունայթեդը» Մոուրինյոյին փոխարինող է գտել
- Մոուրինյոն դատապարտվել է
- Պոլ Պարկեր. Մոուրինյոն չի կարողանում շտկել իրավիճակը
- Ժոզե Մոուրինյոն հրաժարականի շեմին է