
Կատալոնիայում փակել են ճանապարհներն ու պահանջում են անկախության նոր հանրաքվե
Այսօր՝ հոկտեմբերի 1-ի առավոտից Կատալոնիայի քաղաքներում սկսվել են բողոքի զանգվածային ակցիաներ ընդդեմ Իսպանիայի, որը հրաժարվում է անկախություն տալ շրջանին՝ չնայած 1 տարի առաջ տեղի ունեցած անկախության հանրաքվեին։
Ժիրոնայում ցուցարարները փակել են երկաթուղային կայարանի ճանապարհները, Բարսելոնայում, ԶԼՄ-ների հաղորդմամբ, սահմանափակվել է փողոցների երթևեկությունը։
Ցուցարարները պահանջում են Կատալոնիայի ինքնորոշման նոր համազգային հանրաքվե։
Առաջին զանգվածային ակցիաները սկսել են դեռ անցած շաբաթավերջից։ Սեպտեմբերի 29-ին Բարսելոնայում ոստկանության ու ցուցարարների միջև բախումից վիրավորում էր ստացել 10 մարդ։
Հիշեցնենք, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեն տեղի ունեցավ 2017թ․-ի հոկտեմբերի 1-ին, որում 90 տոկոսը կողմ էր արտահայտվել ինքնորոշմանը։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին