Մակեդոնիայում անվանափոխության պատմական հանրաքվեն տապալվել է
Սեպտեմբերի 30-ին Մակեդոնիայում տեղի ունեցած անվանափոխության հանրաքվեն անվավեր է ճանաչվել՝ մասնակցության ցածր լինելու պատճառով։ Հանրաքվեի էր դրված երկիրը «Հյուսիսային Մակեդոնիա» անվանափոխելու հարցը։ Այս մասին գրում է BBC-ն։
Հանրաքվեի անվավեր լինելու մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Օլիվեր Դերկոսկին։
«Արդեն պարզ է, որ այս հանրաքվեում որոշում չի կայացվել»,-ասել է Դերկոսկին։
Հանրաքվեի կայացած լինելու համար անհրաժեշտ էր 50 տոկոսից ավել մասնակցություն, որը, սակայն, չի ապահովվել։ Մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցողների միաիսն մեկ երրորդը։ Սակայն քվեարկածների 90 տոկոսը կողմ է արտահայտվել երկրի անվանափոխությանը։
Այս հանրաքվեն պատմական էր, որը լուծելու էր հարևան Հունաստանի հետ երկար տարիների վեճը։ Հունաստանը դեմ էր, որ այն անվանվի իր պատմական տարածքներից մեկի անունով ու մտավախություն ուներ, որ Մակեդոնիան կարող էր տարածքային պահանջներ ունենալ։
Այս հիմքով Հունաստանը երկար տարիներ արգելափակում էր Մակեդոնիայի՝ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցությունը։ Հանրաքվեի կայացածլինելու դեպքում «Հյուսիսային Մակեդոնիայի» համար ճանապարհ կբացվեր դեպի այս կառույցներ։
Սակայն երկրի անվանափոխությանը, որն ակտիվ քարոզում էր Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը, չեն աջակցում մակեդոնական ազգայնականները, այդ թվում նաև նախագահը, որը կոչ էր արել բոյկոտել հանրաքվեն։
Մակեդոնիայի ու Հունաստանի միջև անվան հետ կապված համաձայնությունը ձեռք էր բերվել 2018թ․-ի հունիսին։
Չնայած հանգամանքին, որ այս հանրաքվեն չունի պարտադիր ուժ ու միայն խորհրդատվական բնույթ է կրում, կողմ ձայների գերակշիռ լինելու դեպքում, եթե հանրաքվեն կայացած լիներ, խորհրդարանին քաղաքական մանդատ կտար սահմանադրության փոփոխության համար։
Վարչապետ Զաևը ընդդիմադիր ազգայնականներին կոչ է արել աջակցել փոփոխություններին, հակառակ դեպքում սպառնացել է անցկացնել արտահերթ ընտրություններ։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան