Մարադոնայի խորհուրդը «մշտապես մեղավոր» Մեսսիին
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Մարադոնան հարձակվող Լիոնել Մեսսիին խորհուրդ է տվել չվերադառնալ ազգային հավաքական։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է ForFourTwo-ն։
«Այլևս մի արի հավաքական։ Մինչև 15 տարեկանների հավաքականը պարտվում է՝ մեղավոր է Մեսսին։ Արգենտինայի առաջնությունում «Ռասինգը» խաղում է «Բոկո Խունիորսի» հետ՝ մեղավոր է Մեսսին։ Նրան մեղադրում են ամեն ինչում։ Ես կասեի՝ «մի արի այլևս»։ Տեսնենք՝ կկարողանան առանց նրա հաղթահարեն»,- ասել է Մարադոնան։
Աշխարհի վերջին առաջնությունում Արգենտինայի հավաքականը հասավ մինչև 1/8 եզրափակիչ, պարտվեց առաջնության հաղթող Ֆրանսիային։ Առաջնության ավարտից հետո Մեսսին դադար է վերցրել և այլևս չի խաղացել ազգային հավաքականում։