Նախարար. ՔԿՀ-ներն այս տարվա 5 ամիսներին 1.5 անգամ ավելի շատ են բեռնաթավել, քան անցած երեք տարիներին
Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու ուղղությամբ վերջին ամիսներին քրեակատարողական ծառայությունում մեկնարկած ծավալուն բարեփոխումների արդյունքներն առավել պատկերավոր ներկայացնելու նպատակով հարկ է արձանագրված արդյունքները թվային վերլուծությունների տեսքով համեմատել նախորդող 3 տարիներին արձանագրված արդյունքների հետ: Նման կարծիք է հայտնել արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
Նրա հրապարակած տվյալների համաձայն, 2018թ ընդամենը 5 ամիսների ընթացքում (մայիս-սեպտեմբեր) անազատության մեջ պահվող անձանց թվաքանակի նվազումը (536) գրեթե 1,5 անգամ գերազանցում է նախորդող 3 տարիների ընթացքում (2015-2017թթ.) արձանագրված նվազեցման թվաքանակը` միասին վերցրած (344):
Նախարարի խոսքով, միևնույն պատկերն է նաև պայմանական-վաղաժամկետ ազատման դեպքում. 2018թ 5 ամիսների ընթացքում (մայիս - սեպտեմբեր) պայմանական-վաղաժամկետ ազատվել են 242 դատապարտյալներ, իսկ նախորդող 3 տարիներին (2015-2017թթ.) միասին վերցրած` 633: