Փաշինյան-Բաղդասարյան հանդիպման մեջ արտառոց ոչինչ չկա. Արմեն Աշոտյան
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ա ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հանդիպումը պլանավորված է այսօր: Վայրի և ժամի մասին լրացուցիչ բան ասել չեմ կարող, բայց այդ հանդիպման մեջ արտառոց ոչինչ չկա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Քաղաքական օրակարգը պետք է բաց լինի: Բացի այն հարցը, որը հետաքրքրում է Նիկոլ Փաշինյանին, կան հարցեր, որոնք որ հետաքրքրում են նաև մեզ: Դժվար է ասել, թե ինչպիսի համամասնությամբ այդ հարցերի քննարկմանը ժամանակ կհատկացվի հանդիպման ժամանակ»,- նշեց խորհրդարանականը:
Արմեն Աշոտյանի համոզմամբ՝ այդ քննարկումները պետք է խարսխված լինեն երեք կարևոր սկզբունքների հիման վրա, առաջին՝ սահմանադրականություն, 2-րդ՝ ՀՀ ներքին կայունություն և 3-րդ՝ Հայաստանի անվտանգային միջավայրի ամրապնդում: «Մեր հարցերը կբխեն այս սկզբունքներից»,- ասաց նա:
Հարցին՝ այսօր ՀՀԿ խմբակցության նիստ տեղի՞ է ունեցել, որտեղ անդրադարձ է եղել Փաշինյան-Բաղդասարյան հանդիպմանը, Աշոտյանը պատասխանեց: «Եղել է նաև անդրադարձ այդ կարևոր հարցին: Ես չեմ ցանկանում մինչև հնարավոր հանդիպում հեղեղել տեղեկատվական դաշտը»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին