Ազնավուրի հուղարկավորությանը Հայաստանում կհայտարարվի սգո օր. ՀՀ վարչապետ
Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Հայաստանում կհայտարարվի սգո օր: Շառլ Ազնավուրի հրապարակում լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, որ երբեք չի հանդիպել Շառլ Ազնավուրի հետ։
«Պլանավարվում էր, որ Ազնավուրի հետ պետք է հանդիպում տեղի ունենա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում, բայց, ցավոք սրտի, չհաջողվեց»,- նշեց վարչապետը։
Հարցին, թե ձեր հուշերում ինչպիսի՞ն կմնա Շառլ Ազնավուրը, Ն. Փաշինյանն ասաց. «Քանի որ անձամբ ծանոթ չեմ եղել, իմ հուշերում կմնա որպես մեծ երգիչ, ազգային հերոս, ազգի նվիրյալ, Հայաստանի Հանրապետության կայացման գործում մեծ ավանդ ունեցած մարդ, բազմաթիվ հայերի և այլ ազգերի ներկայացուցիչների սեփական օրինակով ներշնչած մարդ, որը, իհարկե, համաշխարհային արվեստի պատմության մեջ իր տեղն ունի, նրա ներկայությունը դեռ երկար կապահովվի»։
Հարցին, թե Հայաստանի կառավարությունը ընտանիք հետ խոսե՞լ է ՀՀ-ում հուղարկավորելու առաջարկով, նա ասաց. «Այդ թեմայով առայժմ որևէ բան ասել չեմ կարող, որովհետև շատ կարևոր է, որ այս հարցում վճռական է լինելու Ազնավուրի կամքը․ եթե նախկինում իր ընտանիքի անդմաների հետ շփումներում որևէ ցանկություն հայտնել է։ Այս պահին դրա վերաբերյալ մենք ունենք նախնական տեղեկություն, բայց այս պահին, քանի վերջնական հաստատված չէ, ձեռնպահ կմնամ որևէ բան ասել։ Սպասենք և տեսնենք ինչ կիմանանք այդ կապակցությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Շառլ Ազնավուրը մշտապես կմնա մեր սրտերում. Հենրիխ Մխիթարյան
- Ծաղիկներ և մոմավառություն՝ Շառլ Ազնավուրի հրապարակում
- Ռուսական առաջին ալիքը փոխել է ծրագիրն Ազնավուրի մահվան պատճառով
- Ես Ազնավուրին հրավիրել էի Երևան մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին. Մակրոն
- Շառլ Ազնավուրը մարմնավորում էր կապը մեր երկու երկրների միջև. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն
- Հարգանքի տուրք մեծանուն շանսոնյեի հիշատակին՝ Ազնավուրի հրապարակում
- Ազնավուրի մահը համամարդկային կորուստ է. Վարչապետ
- Մահացել է Շառլ Ազնավուրը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին