ԱԺ. Քվեարկության հաշվարկն իրականացվել է ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի կողմից
ՀՀ ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որով ներկայացնում է քիչ առաջ տեղի ունեցած քվերակության արդյունքները էլեկտրոնային համակարգը չաշխատելու պատճառները։
Հաղորդագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հոկտեմբերի 2-ին` ժամը 19:40-ին, գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ:
Քանի որ քարտերը հավաքված են եղել, ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնախումբը կատարել է գրանցում: Գրանցվել է 61 պատգամավոր:
Քվեարկության արդյունքում 67 կողմ ձայների հարաբերակցությամբ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի և Անդրանիկ Հարությունյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Քանի որ էլեկտրոնային համակարգը չի աշխատել, քվեարկության հաշվարկն իրականացվել է ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի կողմից:
Նշենք, որ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնած ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Կորյուն Նահապետյանը, Հերմինե Նաղդալյանը, Կարեն Բեքարյանը, Արման Սաղաթելյանը և Տիգրան Ուրիխանյանը հարցի քվեարկության վերաբերյալ իրենց որոշումների մասին գրավոր տեղեկացրել են Ազգային ժողովի նախագահին»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին