Արցախի նախագահ. Ազնավուրն օրհասական պահերին միշտ հարազատ ժողովրդի կողքին էր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա մեծանուն հայ, ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան մասին։
Աշխարհահռչակ շանսոնյեի մահը մեծ կորուստ է մեր ժողովրդի համար: Իր անմահ արվեստի միջոցով Ազնավուրն աշխարհին էր ներկայացնում Հայաստանն ու համայն հայությանը: Օրհասական պահերին նա միշտ հարազատ ժողովրդի կողքին էր, անում էր հնարավորը համազգային խնդիրների լուծման գործում իր անգնահատելի ավանդը բերելու ուղղությամբ:
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, մեր ողջ ժողովրդին, նրա անզուգական արվեստի բոլոր երկրպագուներին։
Շառլ Ազնավուրի անունը ոսկե տառերով է գրվել համաշխարհային երգարվեստի ու հայ ժողովրդի պատմության մեջ, և նրա պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»:
Հարակից հրապարակումներ`
- Ազնավուրի հարևանները հարգանքի տուրք են մատուցում մեծագույն շանսոնյեին
- Փարիզը հարգում է Շառլ Ազնավուրի հիշատակը
- Ազնավուրն աշխարհից մեծ էր. Զոհրապ Մնացականյան
- Հոգելույս Շարլ Ազնավուրը մեզ թողեց իր վառ կերպարը, հիասքանչ երգերը, սերն ու բարությունը. Գարեգին Երկրորդ
- Շառլ Ազնավուրը մշտապես կմնա մեր սրտերում. Հենրիխ Մխիթարյան
- Ազնավուրի հուղարկավորությանը Հայաստանում կհայտարարվի սգո օր. ՀՀ վարչապետ
- Ծաղիկներ և մոմավառություն՝ Շառլ Ազնավուրի հրապարակում
- Ռուսական առաջին ալիքը փոխել է ծրագիրն Ազնավուրի մահվան պատճառով
- Ես Ազնավուրին հրավիրել էի Երևան մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին. Մակրոն
- Հարգանքի տուրք մեծանուն շանսոնյեի հիշատակին՝ Ազնավուրի հրապարակում
- Ազնավուրի մահը համամարդկային կորուստ է. Վարչապետ
- Մահացել է Շառլ Ազնավուրը