Բաբլոյանը մեկնաբանում է ԱԺ-ում ստեղծված իրավիճակը
«Բոլորդ էլ գիտեք՝ վերջին շրջանում իմ պահվածքով անում էի այնպես, որպեսզի ունենանք Ազգային ժողովի երկխոսության հնարավորություն, բայց երկխոսություն չեղավ»,- երեկոյան գումարված ԱԺ արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։
«Բարեբախտաբար, ինչ-որ ժամանակ ես ու Նիկոլ Փաշինյանը, կարծես, հասել էինք համաձայնության։ Քաղաքական առումով ինձ համար մեծ ուրախություն ու բավականություն էր, երբ վարչապետը Նյու Յորքից հայտարարեց, որ պետք է հետ գամ և ԱԺ-ում քաղաքական ուժերի հետ քննարկենք հարցը: Հայտնի էր, որ ուժերի մի մասը, ասենք՝ ԵԼՔ-ը, կողմնակից է շուտ ընտրություններին, մյուս մասն՝ ավելի ուշ: Բայց բոլոր խմբակցությունները հայտարարել էին, որ պատրաստ են քննարկելու արտահերթ ընտրությունների հարցը»,- նշեց Բաբլոյանը։
Մեկնաբանելով՝ իր և Լենա Նազարյանի միջև տեղի ունեցած միջադեպը՝ Աժ նախագահն ասաց, որ Լենա Նազարյանն իր հայտարությամբ դրդեց ամբողջ ԱԺ-ին այս քայլին. «Ես տիկին Նազարյանին մեղադրեցի նրանում, որ լրագրողի հարցին, թե եթե նրանք չգնան այդ քայլին, դուք ի՞նչ կանեք, փոխանակ ասի, որ իր առաջնորդին կհետևի, ով հանդես է եկել հայտարարությամբ, որ քաղաքական գործիչներն օգտագործելով ու բանակցելով է հարցը լուծելու, հայտարարեց, որ եթե հանկարծ մեզ չլսեք, ժողովրդին կհանենք փողոց: Ու ստացան այն, ինչ ստացան այսօր»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ. Քվեարկության հաշվարկն իրականացվել է ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի կողմից
- «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն ընդունվեց
- Խորհրդարանի ներուժն օգտագործվում է ԱԺ ընտրությունները ձախողելու վրա. Լենա Նազարյան