Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում որևէ մեկի հասցեին վիրավորական արտահայտություններ չհնչեցնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոչ արեց խորհրդարանի տարածքում հավաքված քաղաքացիներին՝ որևէ մեկի հասցեին վիրավորական արտահայտություններ չհնչեցնել։
«Խնդրում եմ, որ որևէ մեկի արժանապատվությունը վիրավորող վանկարկում, հայտարարություն չանել։ Բացի այդ, եթե խորհրդարանի որևէ պատգամավոր շենքից դուրս կգա ու կուզենա լքել ԱԺ տարածքը, խնդրում եմ ճանապարհ բացել, քաղաքավարի, ժպիտով, եթե նույնիսկ ձեր հասցեին որևէ բան կասեն, առանց որևէ վիրավորանքի թույլ տալ գնան։ Սա ընդամենը այգի է, որտեղ դուք այս պահին ներկա եք։ Սա սկզբունքային հարց է», - ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ սա սիրո և համերաշխության հեղափոխությունն է, կարևոր է, որ այս պայմանները պահեն։
Հիշեցնենք, որ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտավ Ազգային ժողովի շենք, նրա հետևից խորհրդարանի տարածք մուտք գործեցին Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիները։ Մի քանիսը նույնիսկ փորձ արեցին մուտք գործել ԱԺ շենք, սակայն «Ելք» խմբակցության պատգամավորները նրանց թույլ չտվեցին։ Նշենք նաև, որ մինչև խորհրդարան մտնելը Փաշինյանը քաղաքացիներին հորդորել էր ոչ մի դեպքում չմտնել ԱԺ շենք։
Հարակից հրապարակումներ`
- Բանակցություններն ավարտվեցին, Փաշինյանը մանրամասներ պատմեց
- Արարատ Միրզոյան. Վերադարձ հնին չի լինելու
- Ովքեր են կողմ քվեարկել «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին
- Փաշինյան. ԲՀԿ-ական ու Դաշնակցական նախարարներն ու մարզպետներն ազատված են աշխատանքից
- ՀՅԴ-ն կառավարությունից հետ է կանչում իր նախարարներին
- Այն, ինչ տեղի ունենում ուղղակիորեն միջամտություն է ԱԺ աշխատանքներին. Շարմազանով
- Բաբլոյանը մեկնաբանում է ԱԺ-ում ստեղծված իրավիճակը
- «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն ընդունվեց