Եթե նախագիծը չհանվի շրջանառությունից, ժողովրդին կոչ կանեմ դուրս գալ փողոց. Փաշինյան
«Խորհրդարան ներկայացվել էր օրենքի մի նախագիծ, որի նպատակը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կանխելն էր, այնպես անել, որ Հայաստանը ժողովրդի իշխանության այս պայմաններում դե ֆակտո մտնի մի քաղաքական ճգնաժամի մեջ, որը այդպես էլ հնարավոր չլինի հաղթահարել»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունների մասին նախագծի իմաստն այն է, որ եթե ԱԺ նիստն ինչ-որ պատճառով տեղի չի ունենում, օրինակ` ժողովրդի կողմից ԱԺ շենքը շրջափակելու պատճառով, կարող է համարվել, որ այդ նիստն ընդհատվել է, ոչ թե չի կայացել, ու եթե նիստն ընդհատվում է, այն կարող է շարունակվել, ասենք, մեկ շաբաթ կամ վեց ամիս անց։
«Նախագծի ֆորմալ հեղինակը ՀՀԿ մի պատգամավոր է, չեմ ուզում անունը տալ և ուզում եմ բոլորիս խնդրել չմոռանալ սիրո և համերաշխության մեր սկզբունքների մասին», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ բոլորն, ովքեր կպաշտպանեն այս նախագիծը, պատերազմ կհայտարարեն ժողովրդին։
«Հարցի քվեարկությունը նախատեսվում էր այսօր ցերեկը, ես հեռախոսազրույց ունեցա Արա Բաբլոյանի և Վահրամ Բաղդասարյանի հետ և նրանց ասացի, որ եթե հիմա այդ քվեարկությունն առնվազն չհետաձգվի, ստիպված կլինեմ ուղերձով դիմել ժողովրդին ու աջակցություն խնդրել ժողովրդից։ Ես ուրախ եմ, որ բանականությունը հաղթեց ու նախագիծն այսօր ցերեկը չդրվեց քվեարկության։ Ես ուզում եմ կոչ անել բոլոր պատգամավորներին չգնալ ներքաղաքական իրավիճակը սրելուն։ Ակնկալում եմ, որ այդ նախագիծը հանվի շրջանառությունից», - ասաց վարչապետը։
Նա նշեց, որ նախագծի վերաբերյալ վերջնական որոշումն իրեն կհայտնեն ՀՀԿ-ից՝ այսօր երեկոյան և, եթե վաղը դրա վերաբերյալ, այնուամենայնիվ, քվեարկություն նշանակվի, ապա հնարավոր է ինքը կոչ կանի ժողովրդին դուրս գալ փողոց։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյան. Արտահերթ ընտրություններ կանցկացվեն 2018-ի դեկտեմբերին
- Փողոց դուրս գալով պառլամենտ չեն ձևավորում. Վահրամ Բաղդասարյան
- Պայմանավորվեցինք, որ պետք է բանակցային գործընթաց սկսվի. Փաշինյանը՝ Բաղդասարյանի հետ հանդիպման մասին
- Փաշինյան-Բաղդասարյան հանդիպման մեջ արտառոց ոչինչ չկա. Արմեն Աշոտյան
- ՀՀԿ-ն երբեք ոչ մի ուժի հետ չի խուսափել համագործակցել. Վահրամ Բաղդասարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին