Փաշինյան. Հարկային բարեփոխումների ուղղությամբ պետք է ընդունել համարձակ որոշումներ
Հարկային բարեփոխումները պետք է նպաստեն հարկ վճարողների վարքագծի դրական փոփոխություններին, հարկային համակարգի պարզեցմանը, ներդրումային միջավայրի բարելավմանն ու աշխատանքի խրախուսմանը: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։
Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, խորհրդակցությանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության հարկային համակարգում փոփոխությունների իրականացման հայեցակարգով ներկայացված առաջարկությունները:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ հարկային բարեփոխումների ուղղությամբ պետք է ընդունել համարձակ որոշումներ և շարժվել առաջ: Կառավարության ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել աշխատանքները հարկային համակարգի հետևողական բարելավման ուղղությամբ և, հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները, հայեցակարգում իրականացնել լրամշակումներ:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Վարդանյանի՝ Հարկային օրենսգրքի վերաբերյալ իմացությունը, երևի, այդքան էլ խորը չէ. ՊԵԿ նախագահ
- Փաստաբանների պալատը Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ է մշակել
- «Ժամանակ». Ինչ ելք կունենա «Ելք»-ի՝ Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների նախաձեռնությունը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում