Իրավիճակն այս պահին հանգիստ է. Օսիպյան
«Իրավիճակն այս պահին հանգիստ է, նորմալ, ժողովուրդն իր կամքն է արտահայտում, բոլոր տեղերում ոստիկանական վերակարգեր կան», - քիչ առաջ Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։
Նա նշեց, որ իր՝ Բաղրամյան պողոտայում գտնվելը կապված է միայն հասարակական կարգի ապահովման հետ։
Լրագրողների հարցին՝ թե Ազգային ժողովի շենքից բողոքներ կան, շենքից դուրս կատարվող իրադարձությունների հետ կապված, նա պատասխանեց. «Առայժմ նպանատիպ ահազանգերի տեղեկություններ չունենք»։
Նշենք, որ այս պահին Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ շենքի հարևանությամբ քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացնում՝ ըննդեմ քիչ առաջ ԱԺ կողմից ընդունված օրինագծի։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին