Ազնավուրի հարևանները հարգանքի տուրք են մատուցում մեծագույն շանսոնյեին
Հոկտեմբերի 1-ին 94 տարեկան հասակում կյանքից հեռացած մեծագույն շանսոնյե Շառլ Ազնավուրի երկրպագուները գալիս են նրան հրաժեշտ տալու Ֆրանսիայի Մուրիես համայնքում գտնվող նրա տան դիմաց։ Մարդիկ բերում են ծաղիկներ, հայկական դրոշներ։
Ազնավուրին հրաժեշտ տալու են եկել նրա հարևանները՝ 72-ամյա Ժան-Կլոդն ու 70-ամյա Ջոսիանը, ովքեր Ազնավուրին բնութագրում են որպես պարզ մարդ, ով գնում էր գյուղի շուկա գնումների։
«Ազնավուրը, Ջոնին մեր մի մասնիկն են, որ անհետանում են»,-ասում է Ժան Կլոդը։ Հարևանները նշում են, որ ինչպես աշխարհը, Մուրիեսն էլ կորցրեց իր աստղին։
«Մուրիեսը խաղաղության նրա հանգրվանն էր, ուր նա այցելում էր հանգստանալու ձիթենիների իր ծառերի ներքո։ Դեռ երեկ նա ճաշում էր այստեղ, թույլ էր զգում, բայց լավ էր։ Նա եկել էր գյուղի սրճարան։ Մենք կարող էինք նրա հետ խոսել ամեն ինչի ու ոչնչի մասին, բայց մենք հարգում էինք նրա հանգստությունը»,-ասում է Մուրիեսի քաղաքապետ Ալիս Ռոջիերոն։
«Շառլը Ֆրանսիայի ամենամեծ երգիչն էր։ Նա շատ համեստ մարդ էր, ով չէր ցանկանում, որ իրեն խանգարեն»,-ասում է Ազնավուրի հարևան Ջորջ Իսրաելյանը։
«Նա իմ երիտասարդության մի մասն էր, որ հեռացավ։ Մենք շատ կցանկանանք, որ նա այստեղ թաղվի, այլ ոչ թե Փարիզում»,-ասում է Ազնավուրին հրաժեշտի եկած հարևան Կոլետը։
Հարակից հրապարակումներ`
- Փարիզը հարգում է Շառլ Ազնավուրի հիշատակը
- Ազնավուրն աշխարհից մեծ էր. Զոհրապ Մնացականյան
- Ազնավուրի հուղարկավորությանը Հայաստանում կհայտարարվի սգո օր. ՀՀ վարչապետ
- Ծաղիկներ և մոմավառություն՝ Շառլ Ազնավուրի հրապարակում
- Մահացել է Շառլ Ազնավուրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան