Տեղական ավտոմոբիլային մարտկոցների արտադրությունը զգալի աճել է
Հայաստանում օպտիկական ու էլեկտրական սարքավորումների արտադրությունն աճում է:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-օգոստոսին ավտոմոբիլային մարտկոցների արտադրությունը հանրապետությունում աճել է 45.9%-ով և կազմել 16 հազար 879 30 հատ, իսկ մեծ հզորության տրանսֆորմատորների արտադրության ծավալներն աճել են 41.7%-ով և կազմել 17 հատ։
Ըստ վիճակագրության՝ այս տարվա ութ ամիսներին հանրապետությունում արտադրվել է 28 հազար 411 հատ օպտիկա-մեխանիկական սարքեր և սարքավորում, ինչը 2017 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ 29.5%-ով ավելի է: Նշենք, որ 2017թ-ի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 21 հազար 934 հատ օպտիկա-մեխանիկական սարքեր և սարքավորում:
Հրապարակված տվյալների համաձայն՝ նշված ժամանակահատվածում հանրապետությունում 45.7%-ով աճել է նաև ավտոգենային սարքավորումների արտադրությունը՝ կազմելով 22 հազար հատ: