Րոպեներ անց կմեկնարկի ԱԺ արտահերթ նիստը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հոկտեմբերի 2-ին` ժամը 19:30-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով՝
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
(քվեարկություն) Պ-315-03.05.2018-ՊԻՄԻ-011/1
Հեղինակներ` Արփինե Հովհաննիսյան, Վահրամ Բաղդասարյան, Անդրանիկ Հարությունյան։
Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին