Բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը պետք է հայտարարվի օրենքից դուրս. Ֆարմանյան
««Ժողովուրդ» արտահայտությունն ազգաբանական տերմին է՝ իր գիտական սահմանմամբ։ Այդ բառը, որ շատ հաճախ օգտագործվում է, կարիք ունի սահմանման։ Սա ուղղակի կոչ է՝ բառերն ընտրելիս ձգտել օգտագործել ճիշտ տերմիններ»,- ԱԺ հայտարարությունների ժամին այսօր հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։
Նա նաև հիշեցրեց, որ ինքը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը կարող է դառնալ չափազանց կարևոր նշանակության խնդիրներ լուծելու գործիք։
«Խոսքը վերաբերում է բուքմեյքերական գրասենյակների՝ օրենքի ուժով Հայաստանի Հանրապետությունում արգելմանը։ Ես ֆեյսբուքում կատարում եմ գրառում, որ նման օրենքի նախագիծ եմ շրջանառության մեջ դնելու՝ բերելով հիմնավորումներ, հետո հետաքրքիր զուգադիպությամբ շրջանառության մեջ է դրվում «նույն նպատակին ուղղված» մեկ այլ օրենքի նախագիծ, որն այդ ընկերությունների գործունեությունը սահմանափակելու անվան տակ նպատակ է հետապնդում հանրության ուշադրությունը շեղել այս խնդրից և մոլորության մեջ դնել հասարակությանը»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով, կառավարությունը պետք է եզրակացություն տա այս նախաձեռնությանը, և ինքը հուսով է, որ միանշանակ դրական եզրակացություն կտրվի։
«Ակտիվ շփումներ եմ ունենալու հասարակության տարբեր շերտերի հետ, լսումներ են կազմակերպվելու, քննարկումներ, հանդիպումներ, և ես ակնկալում եմ, որ խորհրդարանական բոլոր ուժերն իրենց աջակցությունը կհայտնեն օրենքի նախաձեռնությանը։ Բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը կհայտարարվի օրենքից դուրս։ Դրանով մենք կփրկենք հարյուր հազարավոր մեր քաղաքացիների»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում բուքմեյքերական գրասենյակների գործունեությունն արգելող օրենսդրական նախաձեռնություն
- Բուքմեյքերական, կազինո, լոտո... որոնք են տարբերությունները
- «Հրապարակ». Հայաստանյան բուքմեյքերական որոշ ընկերություններ հրաժարվում են շահած գումարները տալ
- Փաշինյանին մտահոգում է, որ «Դուխով»-ն օգտագործում են բուքմեյքերները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին