Գերարդիական է մնում գազի և դրանից բխող էլեկտրաէնգիայի գնի հիմնավորվածությունը. Միքայել Մելքումյան
«Պատգմավորների մեկ քառորդի պահանջով ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու և դրանց արդյունքները ԱԺ-ին ներկայացնելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով»,- այսօր օրենսդիրի նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Նա նշեց, որ ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է ԱԺ որոշմամբ:
ԱԺ նփոխնախագահ Միքայել Մելքումյանն իր հերթին նկատեց, որ ավելի վաղ ԱԺ-ում ժամանակավոր հանձնաժողով ստեղծվել էր, որն ԱԺ-ին հաշվետվություն արդեն իսկ ներկայացրել էր։
«Ցավոք, անցել է հինգ տարի և այդ ժամանակ ընդունված ԱԺ որոշման դրույթների 90 տոկոսից ավելին կյանքի չի կոչվել։ Դա վերաբերում է և՛ կորուստներին, և՛ գնումների համակարգին, և՛ կալորիականության խնդիրներին, և, իհարկե, վերջին տարիների համար գերարդիական է մնում բնակչության և բիզնես միջավայրի համար գազի և դրանից բխող էլեկտրաէնգիայի գնի հիմնավորվածությունը»,-ասաց նաև հավելեց, որ պետք է ստեղծել երկու բնական մենաշնորհներ ունեցող ընկերությունների՝ «Գազպրոմ Արմենիայի»-ի և ՀԷՑ-ի գործունեության առանձնահատկությունները ուսումնասիրող մարմին՝ հասկանալու գազի սակագները հիմնավորված են, ռեզերվներ կան, թե չկան։
«Ես գտնում եմ, որ դրանք անպայման գոյություն ունեն»,- նշեց պատգամավորը։
Միքայել Մելքումյանը նշեց, որ նախադեպ ունենալով՝ առաջարկում են քննիչ հանձնաժողովի 11 հոգուց բաղկացած կազմը սահմանել հետևյալ կերպ՝ ՀՀԿ 5 անդամ, ԲՀԿ՝ 3, Ելք՝ 2 և ՀՅԴ՝ 1։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին