Հայաստանի տարբեր գյուղերում ընթացքի մեջ է էներգախնայող համակարգի ներդրումը
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), շարունակում են գործակցությունը՝ էկոգյուղերի ցանցի զարգացման ուղղությամբ: Ծրագրի թիրախում Հայաստանի հեռավոր գյուղերն են: Ենթակառուցվածքների զարգացումն իրականացվում է մի քանի փուլով: Ներդրվում են էներգախնայող համակարգեր, որոնց գործարկումը շահավետ է մի քանի առումով. թեթևանում է համայնքի ֆինանսական բեռը, համադրվում են բնապահպանական և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բաղադրիչները, ստեղծվում է մաքուր շրջակա միջավայր:
Ընկերությունից հայտնում են, որ Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղի բնակիչներն արդեն հասցրել են զգալ համակարգի արդյունավետությունը: LED և սովորական լուսարձակների սպառած էներգիան համեմատել է նաև Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը՝ արձանագրելով և՛ սպառած էներգիայի, և՛ ֆինանսական միջոցների խնայողություն: Արտաքին լուսավորության ժամանակակից լուծումը, գործակցող կողմերի շնորհիվ, այս գյուղ է մտել նախորդ ձմռանը: 2017 թվականին լուսավորվել են գյուղի հիմնական փողոցները` ներառելով 1872մ երկարությամբ տարածք: Տեղակայվել է 52 LED լուսարձակ:
Ծրագրի շարունակությամբ ընթացքում են երկրորդական փողոցների լուսավորության աշխատանքները: Անհրաժեշտ չափագրումներից և հողային աշխատանքներից հետո տեղակայվում են հենասյուները: Նոր համակարգի ներդրումը փոխում է դրա պահպանման նկատմամբ տեղացիների վերաբերմունքը. եղածն աչքի լույսի պես պահպանելու գիտակցությունն այստեղ դառնում է արժեհամակարգ:
Քարագլուխ գյուղի բնակիչները կարևոր ձեռքբերում են համարում տնտեսված միջոցներն ու քաղաքակիրթ աշխարհին հատուկ ենթակառուցվածքների առկայությունը: Արտաքին լուսավորությունը, ի դեպ, նաև վայրի կենդանիներից պաշտպանվելու հնարավորություն է տվել: Մինչև տարեվերջ, գյուղում կավարտվի ծրագրի երկրորդ փուլը:
Հարակից հրապարակումներ`
- ՎիվաՍել-ՄՏՍ. Կամավորությունը՝ արժեհամակարգ
- ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ չի իրականացրել և չի իրականացնում գաղտնալսում
- Ճանաչողական այցով Հայաստան ժամանած վիրահայ պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ
- «Samsung Galaxy Note 9» 128 ԳԲ սմարթֆոնն արդեն վաճառքում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին