Մայիսի 8-ից սեպտեմբերի 30-ը հարուցվել են կոռուպցիոն բնույթի քրգործեր՝ շուրջ 68.4 մլրդ դրամի չափով. Արեն Մկրտչյան
2018 թվականի մայիս 8-ից մինչև սեպտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հարուցվել են քրեական գործեր՝ ընդհանուր դրամական արտահայտությամբ շուրջ 68.4 մլրդ դրամի չափով, որոնք կրել են պաշտոնեական դիրքի չարաշահման, յուրացման, ապօրինի հարստացման, կաշառքի և կոռուպցիոն բնույթ ունեցող այլ հատկանիշներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանը։
«Գումարի կարգավիճակի մասով տեղեկություններ կհրապարակեմ առաջիկայում՝ հաշվարկի և տվյալների ստուգման գործընթացի ավարտից հետո։
Կոռուպցիան հիմնահատակ անհամատեղելի է Հայաստանի Հանրապետության հետ։ Կոռուպցիան պետք է ջախջախվի»,- գրել է նա: