Քննիչ հանձնաժողով ներկայանալու պարտականությունը կպահպանվի նաև պաշտոնից ազատվելուց հետո. Հովհաննիսյան
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն այսօր ԱԺ-ում ներկայացվել է երկրորդ ընթերցման:
«Առաջին ընթերցման ռեժիմում նախագծում ներկայացված էր կարգավորում, որի համաձայն կառավարության ներկայացուցիչների՝ համապատասխան հարակից զեկուցմամբ հանդես գալու դեպքում պարտականությունն իմպերատիվ կերպով չէր հնչում, և ԱԺ կանոնակարգ օրենքում «կարող են» ձևակերպում էր հնչեցված։ Եվ սրա համար հիմք էր հանդիսացել որոշակի դեպք ԱԺ-ում՝ խորհրդարանական խմբակցություններից մեկի կողմից կազմակերպված լսումների ժամանակ կառավարության ներկայացուցչի բացակայության հետ կապված: Մենք նպատակահարմար համարեցինք 6-7 ամիս առաջ այսպիսի նախաձեռնությամբ հանդես գալ, որ կառավարության ներկայացուցիչները պարտադիր ներկա լինեն և հարցերի դեպքում՝ պատասխանեն»,-ընդգծեց պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը՝ միաժամանակ շեշտելով, որ հայտնի պատճառներով է հատուկ շեշտում ժամանակահատվածը:
Հովհաննիսյանը նկատեց, որ որոշ կարգավորումներ ևս կան, որոնք կապված են նախորդ շաբաթ կայացած ԱԺ քննիչ հանձնաժողովի հերթքական նիստի հետ:
«Նիստի ժամանակ «Ծառուկյան խմբակցության» պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կողմից ներկայացվեց մտահոգություն, որ կան պաշտոնատար անձինք, որոնց համար հնչում է պարտականություն՝ ներկա լինել քննիչ հանձնաժողովի նիստին, բայց միաժամանակ մտահոգություններ հնչեցին, որ հնարավոր է պաշտոնյան հանկարծ պաշտոնից ազատվի։ Այս առումով ներկայացվեց փոփոխություն կատարելու անհրաժեշտություն։ Քննիչ հանձնաժողովի բոլոր անդամների կողմից միաձայն որդեգրվեց հետևյալ դրույթը. պաշտոնատար անձանց՝ հանձնաժողովին ներկայանալու և բացատրություններ տալու պարտականությունը պահպանվում է նաև նրանց պաշտոնից ազատվելուց հետո, եթե նիստին ներկայանալու և բացատրություններ տալու հրավերը ստացվել է մինչ պաշտոնից ազատվելը»,-նշեց Արփինե Հովհաննիսյանը։
Միևնույն ժամանակ, պատգամավորի խոսքով, առաջարկվում է, որ արտակարգ իրավիճակների դեպքում հանձնաժողովն ընդհատի նիստը և այն շարունակվի, երբ վերանան այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել նիստը ընդհատելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Քննիչ հաձնաժողովի պահանջով` ցանկացած տեղեկատվություն
- ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերը կանցկացվեն դռնփակ. Կոստանյան
- Սերգեյ Բագրատյանն առաջարկում է քննիչ հանձնաժողովի քննարկման առարկա դարձնել Օսկանյանի և Զուրաբյանի գաղտնալսումը
- Քննիչ հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Ալեն Սիմոնյանը
- ԱԺ քննիչ հանձնաժողովն անդրանիկ նիստը կանցկացնի
- ԱԺ-ում Քննիչ հանձնաժողով ստեղծելու որոշումն իրարանցում է առաջացրել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին