Ֆրանկոֆոնիայի գալա-համերգի մի մասը նվիրված է լինելու Շառլ Ազնավուրին
«Հոկտեմբերի 11-ի երեկոյան Հանրապետության հրապարակում նախատեսված գալա-համերգը բաղկացած է լինելու 3 մասից, որի ավարտական մասը նվիրված էր լինելու հենց Շառլ Ազնավուրին՝ իր անմիջական մասնակցությամբ։ Քանի որ աշխարհահռչակ շանսոնյեն իրեն միշտ բեմի վրա էր պատկերացնում, մենք այդ մասը պահպանելու ենք ու այն շատ ավելի շեշտադրումներով նվիրված է լինելու Շառլ Ազնավուրի հիշատակին»,-այսօր Ֆրանկոֆոնիային նվիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար, ՖՄԿ գագաթնաժողովի անցկացման արտգործնախարարության աշխատանքային հանձնախմբի ղեկավար Վահագն Մելիքյանը։
Վահագն Մելիքյանը նշեց, որ Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված միջոցառումների վերաբերյալ ուղիղ կապի մեջ են Ելիսեյան պալատի հետ, կան որոշակի առաջարկներ, որոնք դեռևս քննարկման մեջ են. «Չի բացառվում, որ կլինեն աշխարհահռչակ աստղեր, որոնք կցանկանան իրենց մասնակցությունն ունենալ»։
Համերգին երգելու է Անջելիկ Կիջոն, ով համարվում է Աֆրիկյան մայրցամաքի Սելին Դիոնը, Զազը։ Համերգը բաց է լինելու բոլորի համար։
ՀՀ հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը տեղեկացրեց, որ Հանրայինը ուղիղ եթերով կհեռարձակի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացումն ու գալա-համերգը։
ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշեց, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը լուսաբանելու համար հավատարմագրվել է 488 լրագրող, որից միայն 143-ն են տեղական ԶԼՄ-ներ։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում կանցկացվի հուշ-երեկո՝ նվիրված լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրին
- Սալվատորե Ադամոն պատմել է, թե ինչպես է Շառլ Ազնավուրն ազդել իր ճակատագրի վրա
- Շառլ Ազնավուրը կհուղարկավորվի 12-րդ դարի վանքում
- Ազնավուրի հարևանները հարգանքի տուրք են մատուցում մեծագույն շանսոնյեին
- Փարիզը հարգում է Շառլ Ազնավուրի հիշատակը
- Ազնավուրն աշխարհից մեծ էր. Զոհրապ Մնացականյան
- Ազնավուրի հուղարկավորությանը Հայաստանում կհայտարարվի սգո օր. ՀՀ վարչապետ
- Ֆրանկոֆոնիայի գալա-համերգին ելույթ կունենա ZAZ-ը, իսկ Ազնավուրի ներկայությունը՝ անակնկալ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին