ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն անհամբերությամբ էր սպասում Ազնավուրի հետ առաջիկա հանդիպմանը
Հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրի բացառիկ ստեղծագործական գործունեությունը գերազանցել է ժամանակն ու սահմանները։ Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ նշված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի ցավակցական ուղերձում։
«Մենք ցավով տեղեկացանք Շառլ Ազնավուրի մահվան մասին։ Նա ամբողջ աշխարհում ոչ միայն լեգենդար, ճանաչված երգիչ էր, այլ նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեծ ընկերը։ Նրա ստեղծագործական գործունեությունը, որը հայտնի է մի քանի սերունդների, գերազանցել է ժամանակն ու սահմանները»,- գրել է նա։
Նրա խոսքով, Ազնավուրի կատարած երգերը «դեռ երկար ժամանակ կշարունակեն ապրել մեր մեջ՝ չխոսելով հայտնի ռեժիսորների ֆիլմերում նրա խաղացած դերերի մասին»։
«Եզակի և միաժամանակ բազմակողմանի ստեղծագործական գործունեությունից բացի, Շառլ Ազնավուրը լիովին նվիրված էր հասարակությանը։ Մենք, մասնավորապես, հիշում ենք, թե ինչպես նա 1988 թվականին Հայաստանում սարսափելի երկրաշարժից հետո մոբիլիզացրեց միջազգային ջանքերը»,- նշել է Օ. Ազուլեն։
Նա ընդգծել է, որ Ազնավուրը եղել է Հայաստանի անխոնջ զավակը, իսկ 1995 թվականից նշանակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվավոր դեսպանը և մշտական պատվիրակը Հայաստանում:
«Նա մշտապես եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեծ ընկերը, մեր կազմակերպության հումանիտար արժեքների պաշտպանը»,- հավելել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը։
Նա նշել է, որ անհամբերությամբ էր սպասում Ազնավուրի հետ նոր հանդիպմանը, որը պետք է տեղի ունենա հաջորդ շաբաթ Երևանում՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում կանցկացվի հուշ-երեկո՝ նվիրված լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրին
- Ռոբերտ Քոչարյանը՝ Ազնավուրի մասին. Նա նրբանկատ զրուցակից էր
- Մոսկվաբնակները հարգանքի տուրք են մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակին
- Սալվատորե Ադամոն պատմել է, թե ինչպես է Շառլ Ազնավուրն ազդել իր ճակատագրի վրա
- ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին Շառլ Ազնավուրի հիշատակը
- Շառլ Ազնավուրը կհուղարկավորվի 12-րդ դարի վանքում
- Ազնավուրի հարևանները հարգանքի տուրք են մատուցում մեծագույն շանսոնյեին
- Արցախի նախագահ. Ազնավուրն օրհասական պահերին միշտ հարազատ ժողովրդի կողքին էր
- Փարիզը հարգում է Շառլ Ազնավուրի հիշատակը
- Մեզնից հեռացավ Հայը, որը միայն ֆիզիկապես էր գտնվում հայրենիքից դուրս. Արմեն Սարգսյան
- Շառլի կյանքն ինքնին մի հրաշալի ֆիլմ էր՝ լուսավոր և լի մարդասիրությամբ. Սերժ Սարգսյան
- Ազնավուրն աշխարհից մեծ էր. Զոհրապ Մնացականյան
- Հոգելույս Շարլ Ազնավուրը մեզ թողեց իր վառ կերպարը, հիասքանչ երգերը, սերն ու բարությունը. Գարեգին Երկրորդ
- Շառլ Ազնավուրը մշտապես կմնա մեր սրտերում. Հենրիխ Մխիթարյան
- Ազնավուրի հուղարկավորությանը Հայաստանում կհայտարարվի սգո օր. ՀՀ վարչապետ
- Ծաղիկներ և մոմավառություն՝ Շառլ Ազնավուրի հրապարակում
- Աշխարհն այսօր կորցրեց հիրավի ականավոր երգչի. ԱԺ նախագահ
- Ռուսական առաջին ալիքը փոխել է ծրագիրն Ազնավուրի մահվան պատճառով
- Ես Ազնավուրին հրավիրել էի Երևան մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին. Մակրոն
- Շառլ Ազնավուրը մարմնավորում էր կապը մեր երկու երկրների միջև. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն
- Հարգանքի տուրք մեծանուն շանսոնյեի հիշատակին՝ Ազնավուրի հրապարակում
- Ազնավուրի մահը համամարդկային կորուստ է. Վարչապետ
- Մահացել է Շառլ Ազնավուրը