Մեղրիի ազատ տնտեսական գոտին նաև կարող է դառնալ տարածաշրջանային ազատ տնտեսական գոտի. Արծվիկ Մինասյան
«Ազատ տնտեսական գոտիների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը միտված է Հայատանում ազատ տնտեսկան գոտիներ ստեղծելու համար ավելի լավ պայմաններ ունենալուն»,- ԱԺ-ում այսօր ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը՝ հիշեցնելվ, որ այս պահին մենք ունենք 4 ազատ տնտեսական գոտի։
«Մեղրիի ազատ տնտեսական գոտին այն առանձնահատուկ գոտին է, որը ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանին վերապահված կարևոր իրավունք է։ Այս գոտին նաև կարող է դառնալ տարածաշրջանային ազատ տնտեսական գոտի՝ իր մեջ ներառելով գործունեության բազմաբնույթ ոլորտներ»,- ասաց նախարարը։
Հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արամ Սարգսյանն իր հերթին նշեց, որ Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծումն ունի թե աշխարհաքաղաքական, թե տնտեսական լուրջ նշանակություն։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ պատգամավորը ներկաներին հորդորեց կողմ քվեարկել նախագծին։
Անդրադառնալով Լիցենզավորման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին՝ Արծվիկ Մինասյանը նշեց, որ նախագծի հիմանական նխպատակն է գործարար միւջավայրից եկած ահազանգերին լուծումներ տալը։
«Այս փոփոխության նպատակն է փոխել ժամկետը, սահմանել 5 աշխատանքային օր՝ պատշաճ ծանուցումն ստանալուց հետո և նաև վարչարարություն իրականացնող մարմնին հնարավորություն տալը, որ ամբողջական տեղեկատվության հիման վրա համապատասխան գերատեսչության ղեկավարը՝ նախարար կամ վարչական այլ պաշտոն զբաղեցնող անձ, կարողանա իր որոշումը կայացնել ամբողջական իրավուքն ապահովող գործընթացի արդյունքում»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում