Հաշվեքննիչ պալատը պետք է լինի բացարձակ անկախ. Գագիկ Մինասյան
Այսօր Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ և ամբողջական ընթերցմամբ:
Ինչպես նշեց հիմնական զեկուցող, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը, նախագիծը վերաբերում է ընթացիկ եզրակացություններին, որը ներկայացնում է հաշվեքննիչ պալատը:
«Ժամանակակից ժողովրդավար երկրներում խորհրդարանի և հաշվեքննիչ պալատի համագործակցությունը էական, կարևոր նշանակություն ունի երկու անկախ մարմինների համար. Նախ, դրանով ինքն իր ծավալուն աշխատանքը հրապարակային է դարձնում, իսկ խորհրդարանի համար այդ միջոցով առարկայական կերպով կարող է վերահսկող գործառույթ իրականացնել»,-նշեց պատգամավորը։
Գագիկ Մինասյանը նկատեց, որ նոր առաջարկություններ կան՝ ավելի հարստացնելու այս օրենսդրական նախաձեռնությունը:
«Խնդիրը կայանում է նրանում, որ հանդիպումը խորհրդարանում Հաշվեքննիչ պալատի մասնակցությամբ սովորական երևույթ է, և ոչ միայն խորհրդարանը, այլև չորրորդ իշխանությունն ավելի շուտ կարող են իմանալ, թե ինչ հարցեր պետք է քննարկվեն խորհրդարանում։ Դա թույլ է տալիս, որ քննարկումները լինեն արդյունավետ և վեր հանեն այն բոլոր խնդիրնրեը, որ կան պետական կառավարման համակարգում։
Այդ առումով միջազգային փորձից ասեմ՝ խորհրդարանի այն հանձնաժողովը, որը համագործակցում է Հաշվեքննիչ պալատի հետ, ավանդաբար ստորագրում է հուշագիր, թե ինչ ժամկետներում պալատը պետք է ներկայացնի ընթացիկ եզրակացությունները: Փորձել ենք նման քայլ կատարել մեր օրենքում, սակայն մեր կարծիքով, հուշագրի ստորագրումը խաթարում է Հաշվեքննիչ պալատի անկախությունը, որովհետև խորհրդարանը ևս մասնակից է դառնում այդ գործընթացին։
Մենք ասում ենք, որ Հաշվեքննիչ պալատը պետք է լինի բացարձակ անկախ, և նույնիսկ նման փոքրիկ միջամտություն խորհրդարանի կողմից չպետք է լինի: Այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք՝ յուրաքանչյուր եռամսյակի առաջին երեք աշխատանքային օրերի ընթացքում Հաշվեքննիչ պալատի նախագահը ԱԺ է ուղարկում այդ եռամսյակի ընթացքում ներկայացվելիք ընթացիկ եզրակացությունների նախատեսվող ցանկը՝ բաշխված ըստ ամիսների»,-նշեց խորհրդարանականը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները