«Իրավունք». Սեյրան Սարոյանն ընտանիքով հեռացե՞լ է
«Իրավունք» թերթը գրում է. «Էջմիածնում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն ընտանիքով հանդերձ փակել է տան դռներն ու հեռացել:
Թե ուր և ինչ նպատակով, դժվար է ասել, սակայն խոսակցություններ կան, որ գեներալը ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը բավական ծանր է տանում, իր վերջին հայտարարություններով էլ պայմանավորված՝ իրեն վատ է զգում և չի ուզում ոչ հասարակության մեջ երևալ, ոչ էլ խորհրդարանում:
Ոմանք էլ պնդում են, թե Ս. Սարոյանը, պարզապես, չի ցանկանում ուշադրություն սևեռել իր վրա ինչ-ինչ պատճառներով»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում