
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվում է երկրում տեղի ունեցող հավաքների դիտարկում
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում տեղի ունեցող հավաքների դիտարկում:
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի տարածած հայտարարության մեջ ասված է. <Այս պահին հավաքների բոլոր մասնակիցներին խնդրում եմ ցուցաբերել առավելագույն հանդուրժողականություն ու զսպվածություն, ցանկացած իրավիճակում զերծ մնալ որևէ տեսակի բռնությունից:
Ըստ իրադարձությունների ու դրանց դիտարկման ընթացքի՝ Մարդու իրավունքներրի պաշտպանը հանդես կգա անհրաժեշտ հայտարարություններով:
Բոլոր հարցերը պետք է լուծվեն իրավունքի գերակայության հիման վրա>: