Հանդիպումների նպատակը որևէ մի կողմին գոհացնելը չէ. Աշոտյան
«Երեկվա մեկնարկը կոնսուլտացիների, որը երևի թե այլ քաղաքական ուժերի հետ շարունակվելու է այսօր և վաղը, շատ կարևոր էր»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով՝ հանդիպումների նպատակը որևէ մի կողմին գոհացնելը չէ. «Վստահաբար Վահրամ Բաղդասարյանը չէր գնացել այդ քայլին, որպեսզի Նիկոլ Փաշինյանին լրացուցիչ էմոցիաներ և ժպիտ պարգևի, նույնը երևի Նիկոլ Փաշինյանը՝ չէր եկել հանդիպման, որպեսզի Վահրամ Բաղդասարյանը հեռանա մեկ գավաթ սուրճից հետո բարձր տրամադրությամբ»։
Աշոտյանը բնական է համարում, որ հանդիպման մի մասը պետք է մնա փակ։ Նրա խոսքով՝ սա աշխատանքային քննարկում է, ռեալիթի շոու չէ, նպատակը ոչ այնքան պրոցեսն է, այլ արդյունքը։
«Կարծում եմ՝ երեկ և վարչապետը, և Վահրամ Բաղդասարյանը, գոնե հրապարակային ելույթներում կարողացան խուսափել բանակցելու գործընթացը անդառնալի դարձնող ձևակերպումներից»,- հավելեց նա։
Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ գործընթացի հաջողությունը ոչ միայն ՀՀԿ-ի, այլ մնացած խորհրդարանական ուժերի հանդիպումներից է կախված։
«Ներվը պետք է հանել բանակցություններից, վերջին հարցազրույցի ընթացքում, կարծես թե, վարչապետը մի քիչ նյարդային էր, պետք է քիչ արտահոսքեր տալ, թե ինչ է խոսվել։ Մի դետալ կարող է մեկին ձեռք տալ, մյուսը՝ մեկին և, այդ դետալը դուրս հանելով, դու հարվածի տակ ես դնում ջենթլմենական պայմանավորվածությունը, որը կարող է ձեռք բերվել: Ես բարձր եմ գնահատում և Վահրամի, և Նիկոլի երեկվա պահվածքը, որ նրանք զերծ մնացին ամբողջությամբ հանրայնացնելու խոսակցությունը», - հավելեց Աշոտյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փորձ է արվում կասեցնել խորհրդարանն իրավունքի ուժով արձակելու պրոցեդուրան. Էդմոն Մարուքյան
- Փողոց դուրս գալով պառլամենտ չեն ձևավորում. Վահրամ Բաղդասարյան
- Պայմանավորվեցինք, որ պետք է բանակցային գործընթաց սկսվի. Փաշինյանը՝ Բաղդասարյանի հետ հանդիպման մասին
- Ո՞ւր ենք գնում մենք` դեպի դիկտատուրա՞, թե՞ դեպի Նիկոլ Փաշինյանի պաշտանմունք. Շարմազանով
- Փաշինյան-Բաղդասարյան հանդիպման մեջ արտառոց ոչինչ չկա. Արմեն Աշոտյան
- Բանակցություններին կմասնակցենք. Դավիթ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան