«Ելք» խմբակցությունն նառաջարկում է ԱԺ այգին բացել քաղաքացիների համար
«Ելք» խմբակցության պատգամավորներ՝ Սասուն Միքայելյանը, Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, Հրաչ Հակոբյանն ու Հովիկ Աղազարյանը հանդես են եկել նախաձեռնությամբ՝ առաջարկելով քաղաքացիների համար բացել Ազգային ժողովի հարակից այգին։ Այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Լենա Նազարյանի, Ալեն Սիմոնյանի, Հրաչ Հակոբյանի և իմ անունից լիազորված եմ հայտարարել, որ մենք հանդես ենք գալիս նախաձեռնությամբ՝ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել ԱԺ որոշման նախագիծ, ըստ որի՝ քաղաքացիներն իրավունք կունենան ամենօրյա ռեժիմով՝ ժամը 09։00-ից մինչև 23։00-ն ազատ ու անարգել մուտք գործել Ազգային ժողովի հարակից այգի», - ասաց Հովիկ Աղազարյանը։
Նա դիմեց նաև մյուս պատգամավորներին՝ առաջարկելով ցանկության դեպքում միանալ նախաձեռնությանը։
Հովիկ Աղազարյանը հիշեցրեց, որ դեռ 1991թ-ին, երբ ինքը պատգամավոր էր, նման որոշում ընդունվել էր։
Հարակից հրապարակումներ`
- Մենք պետք է Ազգային ժողովի դռները բացենք ՀՀ քաղաքացիների առաջ. Փաշինյան
- Բաղրամյան 26-ի դռները կբացվեն և այլևս երբեք չեն փակվի. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին