Նիկոլ Փաշինյան. Արտահերթ ընտրություններ կանցկացվեն 2018-ի դեկտեմբերին
«Ես կարծում եմ, այսօր խորհրդարանում տեղի է ունեցել կարևոր իրադարձություն նեգատիվ առումով»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագծին։
Նրա խոսքով, ՀՀԿ-ն ու այլ քաղաքական ուժեր ցույց են տվել, որ իրենք հերթական անգամ ճիշտ չեն գնահատում Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը։
«Այն, ինչ տեղի է ունեցել, չի կարող անցնել առանց հետևանքների։ Ես այդ կապակցությամբ պատրաստվում եմ անել շատ կարևոր հայտարարություն։ Այո, Հայաստանում կա հակահեղափոխություն, և հակահեղափոխություն են բոլոր նրանք , անհատապես ու քաղաքական ուժերը, որոնք պաշտպանել են ու պատրաստվում են պաշտպանել այդ նախագիծը։ Ինձ հավատացնում են, որ դա երեք քաղաքական ուժերի կողմից պատրաստված նախագիծ է։ Ցանկացած պատգամավոր, ով կհայտարարի, որ պաշտպանում է այդ նախագիծը, ուրեմն ես հայտարարում եմ, որ նա հակահեղափոխության ներկայացուցիչ է և ինքը ցանկանում է, որ կոռուպցիոն համակարգը հասնի ռևանշի իշխանության նկատմամբ։ Մենք բնականաբար դա թույլ չենք տա»,-ասաց կառավարության ղեկավարը։
Հարցին, թե քաղաքական ուժերի հետ բանակցությունների ճակատագիրն ի՞նչ է լինելու, Փաշինյանը հայտարարեց. «Մենք պետք է արձանագրենք հետևյալը, որ վերջին զարգացումներից հետո 2018 թվականի դեկտեմբերին Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։
Նրա խոսքով, եթե Հայաստանում հաստատված է ուղիղ ժողովրդական իշխանություն, եթե պարզվի, որ ինքը վարչապետի կարգավիճակում ժողովրդի ներկայացուցիչը չէ, ուրեմն ընտրություններ չեն լինի, եթե պարզվի, որ ներկայացուցիչն է, ապա ընտրություններ կլինեն։
Փաշինյանն ասաց, որ հանդիպել է ԱԺ նախագահի հետ, նրան հայտնել է իր դիրքորոշումը։
Հարակից հրապարակումներ`
- Խորհրդարանի ներուժն օգտագործվում է ԱԺ ընտրությունները ձախողելու վրա. Լենա Նազարյան
- Նոր բան չենք առաջարկում. Արփինե Հովհաննիսյան
- Եթե ձեր կողմից առաջադրված վարչապետի հետ ներքին խնդիրներ ունեք, մի տեղափոխեք ԱԺ. Գևորգ Պետրոսյան
- Փորձ է արվում կասեցնել խորհրդարանն իրավունքի ուժով արձակելու պրոցեդուրան. Էդմոն Մարուքյան
- Կառավարության դիրքորոշումը նախագծի նկատմամբ բացասական է. Արթուր Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին