«ՀՀԿ-ն ժամը 7:30 արտահերթ նիստ է հրավիրում». Փաշինյանի քայլերը
«Հենց նոր տեղեկություն ստացվեց, որ ՀՀԿ-ն ժամը 7:30 արտահերթ նիստ է հրավիրում` ձեզ հայտնի նախագիծը քվեարկելու համար, բոլորիդ կոչ եմ անում հենց հիմա հավաքվել ԱԺ մոտ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում քիչ առաջ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նախագծին դեմ պատգամավորներին էլ կոչ արեց չգնալ ԱԺ, չգրանցվել, չքվեարկել։
Նշենք, որ խոսքը «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի մասին է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան