Ես էլ քարոզարշավին չեմ մասնակցելու. Սասուն Միքայելյան
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը նորմալ է համարում, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի սատարելու իր որդու՝ Սևակ Միքայելյանի թեկնածությունը։
«Հինգ թեկնածու կա, ազատ մրցակցություն է, որպեսզի ոչ ոք ընկճված չլինի, ընտրությունները նորմալ անցնեն, պարտադիր չէր, որ «Քաղաքացիական պայմանագիրը» պաշտպաներ։ Ես էլ եմ համաձայն, որպեսզի չպաշտպանի, որ Հրազդանում լինեն ազատ, արդար ընտրություններ։ Բոլոր 20 տարեկանը լրացած անձինք իրավունք ունեն թեկնածություն դնել, հիմա իմ էրեխեն թեկնածություն է դրել, ուզում եմ մրցակցության մեջ մտնի ազատ, կհաղթի՝ կհաղթի, չէ՝ չէ»,- ասաց պատգամավորը։
Նա հավելեց, որ ինքն էլ քարոզարշավին չի մասնակցելու. «Իմ որդին է թեկնածություն դրել, ոչ թե ես»։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ն նպատակահարմար չի գտնում սատարելու Սասուն Միքայելյանի որդու թեկնածությունը
- Հրազդանում Սասուն Միքայելյանի որդին չորս մրցակից ունի
- Կսատարի՞ ՔՊ-ն Սասուն Միքայելյանի՝ Հրազդանի քաղաքապետի պաշտոնում ինքնաառաջադրված որդուն